Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ԾԱՆՐ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ

2020թ. ապրիլի 5-ին, ժամը 17:45-ի սահմաններում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Վլադիկ Դաշյանը կենցաղային հողի վրա վիճաբանության մեջ է մտել իր որդի Արայիկ Դաշյանի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է Արայիկ Դաշյանի կրծքավանդակի ձախ հատվածին և պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ:
Հիշյալ փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով /Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ հարուցվել է քրեական գործ: Վլադիկ Դաշյանը ձերբակալված է, տարվում է նախաքննություն:
Քրեական գործի նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ Մարտունու շրջանի դատախազությունը:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: