Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱՐԱՆԸ ՆՇԱՆԱԿԵԼ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՏԻԺՆԵՐ

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 28.12.2018թ. դատավճռով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Վիտալի Մուսայելյանը մեղավոր է ճանաչվել  ԱՀ քրեական  օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ 2017թ. օգոստոսի 06-ին Ասկերանի շրջանի  Տրակետ  գետի  աջ ափի անտառում վիճաբանության մեջ մտնելով Գարիկ Մելքումյանի հետ, ուղղակի դիտավորությամբ,  ապօրինաբար կյանքից զրկելու  նպատակով, <Ֆաբարմ> մոդելի ողորկափող հրացանից  երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ, որից ստացած մարմնական վնասվածքներից  Գ. Մելքումյանը տեղում մահացել է:

Վ. Մուսայելյանի նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում 8 տարի 6 ամիս  ժամկետով:

Նույն դատավճռով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Սամվել Դանիելյանը մեղավոր է ճանաչվել  ԱՀ քրեական  օրենսգրքի 249-րդ հոդվածով` այն բանի համար, որ իրեն պատկանող  <Ֆաբարմ>  մոդելի  ողորկափող հրացանը 2016թ. ամռանը  տրամադրել է Վիտալի Մուսայելյանին, որով  էլ վերջինս  06.08.2017թ. դիտավորյալ, ապօրինաբար կյանքից զրկել է  Գ. Մելքումյանին:

Սամվել Դանիելյանի նկատմամբ իբրև պատիժ նշանակվել է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով;

Քրեական գործի նախաքննության ընթացքում դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացրել է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը: