Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՏԱՍՆՄԵԿ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Հովհաննես Գևորգյանի կողմից, ակնհայտ 14 տարին չլրացած անչափահասներ` 01.06.2011թ. ծնված Լ. Բ.-ի և 13.07.2012թ. ծնված Յ. Բ.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով, ԱՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով 08.11.2017թ. հարուցվել էր քրեական գործ: 17.11.2017թ. Հովհաննես Գևորգյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք էր առաջադրվել նշված հոդվածով և որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

Քրեական գործը 20.02.2018թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Դատարանի 30.03.2018թ. դատավճռով Հ. Գևորգյանը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով  և դատապարտվել ազատազրկման 11 տարի ժամկետով: