Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՎԵՑ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 25.10.2019թ. դատավճռով Մարտունի քաղաքի բնակիչ Մխիթար Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել այն բանում, որ նա 2019թ. հուլիսի 28-ին Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 88 տան մոտակայքում գտնվող անմշակ այգուց պոկելով իր կողմից ցանած ու աճեցրած, շրջանառությունն արգելված թմրանյութ պարունակող թվով 3 հատ կանեփի բույսերի տերևապատ գագաթային մասերը, դրանք տեղափոխելով Գ.Նժդեհի 88  հասցեում գտնվող իր բնակելի տուն` չորացնելու և մանրացնելու եղանակով, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պատրաստել է ընդհանուր զգալի չափերով` 2.75 գրամ, հաստատուն չոր քաշով  <մարիխուանա> տեսակի թմրամիջոց և չորս փաթեթներում, համապատասխանաբար, 0.84 գրամ, 0.35 գրամ, 0.79 գրամ և 0.77 գրամ, ապօրինի պահել է իր մոտ, որոնք էլ 2019թ. հուլիսի 31-ին վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու վերցվել են ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի աշխատակցի կողմից:

Դատարանի վերոհիշյալ դատավճռով Մխիթար Ստեփանյանը դատապարտվել է վեց ամիս ժամկետով ազատազրկման:

Քրեական գործով դատավարական ղեկավարումն ու դատախազական հսկողությունն  իրականացրել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի դատախազությունը: