Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Սասուն Անդրյանի կողմից Մարտակերտ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 10 հասցեում տեղակայված` Նաիրա Անդրյանին պատկանող առանձնատնից գողություն կատարելու փաստով, ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով, 23.09.2017թ. հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրգործը 26.02.2018թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Դատարանը հիմնավորված է համարել Սասուն Անդրյանին առաջադրված մեղադրանքը և նրա նկատմամբ նշանակել է պատիժ` ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով: