Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ` ՉՈՐՍ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.10.2018թ. դատավճռով Անդրանիկ Սուվարյանը /ծնված 1995թ., Մարտունու շրջանի  Սպիտակաշեն գյուղում/, մեղավոր է ճանաչվել  ԱՀ քրեական  օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով /Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները/: Վերջինիս նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում չորս  տարի ժամկետով:

Ամբաստանյալի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը մասնակիորեն բավարարվել է:

Քրեական գործի նախաքննության ընթացքում դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացրել է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը: