Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ` ՅՈԹ ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ

 

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 28.12.2018թ. դատավճռով Աբորո Շերմատի Էշոնկուլովը, ծնված 1980թ., Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, մեղավոր է ճանաչվել  ԱՀ քրեական  օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` այն բանի համար, որ  նա  2018թ. հուլիս ամսում շահադիտական դրդումներից ելնելով մուտք է գործել  Ստեփանակերտ քաղաքի մի շարք հանրային սպասարկման օբյեկտներ և գաղտնի հափշտակել դրամական միջոցներ ու ապրանք` դրանց տերերին պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս::

Ա. Շ. Էշոնկուլովի նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում յոթ ամիս  ժամկետով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացրել է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը: