Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ և ՔՆՆԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱՇԱՐԸ

                                                               Հաստատված է Լեռնային Ղարաբաղի
                                                                      Հանրապետության  գլխավոր դատախազի
                                                                      ապրիլի  02-ի  2009թ.   թիվ   36  հրամանով
 

ՀԱՐՑԱՇԱՐ
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ և ՔՆՆԻՉՆԵՐԻ  ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ
                               ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Սահմանադրություն
1) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքները.
2) Մարդու և քաղաքացու չսահմանափակվող իրավունքները.
3) Մարդու անձնական իրավունքները.
4) Մարդու և քաղաքացու քաղաքական իրավունքները.
5) Իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմքերը.
6) Իրավունքների և ազատությունների դատական պաշտպանությունը.
7) Մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքները.
8) Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները.
9) Դատախազության լիազորությունները:

«Դատախազության մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենք
10) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության դատախազության գործունեության սկզբունքները.
11) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության դատախազության համակարգը.
12) Քրեական հետապնդում հարուցելը.
13) Հսկողությունը հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.
14) Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում.
15) Դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների բողոքարկումը.
16) Դատախազական ակտերը.
17) Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության դատախազությունում ծառայողական ենթակայությունը.
18) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  դատախազության դասային աստիճանները.
19) Դատախազին աշխատանքի նշանակման պայմանները և աշխատանքից ազատման հիմքերը.
20) Դատախազների իրավունքներն ու պարտականությունները:

ԼՂՀ  քրեական օրենսգիրք
21) Հանցագործության հասկացությունը.
22) Հանցակազմի տարրերը.
23) Հանցագործության տեսակները.
24) Շարունակվող և տևող հանցագործությունները.
25) Հանցագործությունների համակցությունը.
26) Հանցագործությունների կրկնակիությունը.
27) Հանցագործության օբյեկտի ընդհանուր բնութագիրը.
28) Հանցագործության օբյեկտիվ կողմի ընդհանուր բնութագիրը.
29) Հանցագործության սուբյեկտի ընդհանուր բնութագիրը.
30) Հանցագործության սուբյեկտիվ կողմի ընդհանուր բնութագիրը.
31) Ավարտված և չավարտված հանցագործությունները.
32) Հանցագործությունից կամովին հրաժարումը.
33) Հանցակցության հասկացությունը.
34) Հանցակիցների տեսակները.
35) Հանցակիցների պատասխանատվությունը, հանցակցի սահմանազանցումը.
36) Հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կողմից կատարելը.
37) Անհրաժեշտ պաշտպանությունը` որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք.
38) Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը` որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք.
39) Ծայրահեղ անհրաժեշտությունը` որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք.
40) Պատժի հասկացությունը և նպատակները.
41) Պատժի տեսակները, հիմնական և լրացուցիչ պատիժները.
42) Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները.
43) Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները.
44) Պատիժ նշանակելը հանցանքների և դատավճիռների համակցությամբ.
45) Քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու հիմքերը.
46) Համաներման և ներման բնութագիրը.
47) Դատվածության բնութագիրը.
48) Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակները և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցները.
49) Սպանության հասկացությունը, հասարակ սպանության տեսակները և ընդհանուր բնութագիրը.
50) Որակյալ սպանությունների տեսակները և նրանց ընդհանուր բնութագիրը.
51) Արտոնյալ սպանությունների տեսակները և նրանց ընդհանուր բնութագիրը.
52) Ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու քրեաիրավական բնութագիրը.
53) Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու քրեաիրավական բնութագիրը.
54) Մարդուն առևանգելու և ազատությունից ապօրինի զրկելու քրեաիրավական բնութագիրը.
55) Բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների քրեաիրավական բնութագիրը.
56) Խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը.
57) Ավազակային հարձակման քրեաիրավական բնութագիրը.
58) Կողոպուտի քրեաիրավական բնութագիրը.
59) Գողության քրեաիրավական բնութագիրը.
60) Խարդախության քրեաիրավական բնութագիրը.
61) Յուրացնելու կամ վատնելու քրեաիրավական բնութագիրը.
62) Շորթման քրեաիրավական բնութագիրը.
63) Հափշտակության հանցակազմերի ծանրացնող հանգամանքները.
64) Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացումը)  քրեաիրավական բնութագիրը.
65) Առևտրային կաշառքի քրեաիրավական բնութագիրը.
66) Մաքսանենգության քրեաիրավական բնութագիրը.
67) Ահաբեկչության քրեաիրավական բնութագիրը.
68) Պատանդ վերցնելու քրեաիրավական բնութագիրը.
69) Բանդիտիզմի քրեաիրավական բնութագիրը.
70) Խուլիգանության քրեաիրավական բնութագիրը.
71) Պետական իշխանությունը յուրացնելու քրեաիրավական բնութագիրը.
72) Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու քրեաիրավական բնութագիրը.
73) Պաշտոնեական լիազորություններն անցնելու քրեաիրավական բնութագիրը.
74)  Կաշառք ստանալու և տալու, կաշառքի միջնորդության քրեաիրավական բնութագրերը.
75) Ինքնիրավչության քրեաիրավական բնութագիրը.
76) Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու քրեաիրավական բնութագիրը.
77) Հանցագործությունը պարտակելու քրեաիրավական բնութագիրը.
78) Հանցագործության մասին չհայտնելու քրեաիրավական բնութագիրը.
79) Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու քրեաիրավական բնութագիրը.
80) Ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու քրեաիրավական բնութագիրը.
81) Ապացույցները կեղծելու քրեաիրավական բնութագիրը.
82) Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում քրեաիրավական բնութագիրը.
83) Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու և դասալքության քրեաիրավական բնութագիրը.
84) Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու քրեաիրավական բնութագիրը.
85) Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործության քրեաիրավական բնութագիրը:

ԼՂՀ Քրեական դատավարության օրենսգիրք
86) Դատախազը որպես քրեական դատավարության սուբյեկտ.
87) Քրեական գործերով պաշտպանի պարտադիր մասնակցությունը.
88) Անձինք, որոնք չեն կարող կանչվել և հարցաքննվել որպես վկա.
89) Վկայի իրավաբանական օգնության իրավունքը.
90) Ապացուցման ենթակա հանգամանքները.
91) Ապացույցների տեսակները.
92) Ձերբակալման հիմքերը և ժամկետները.
93) Խափանման միջոց ընտրելու հիմքերը.
94) Կալանավորման՝ որպես խափանման միջոցի կիրառման հիմքերը և դատավարական կարգը.
95) Ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառման հիմքերը և դատավարական կարգը.
96) Անձնական երաշխավորության կիրառման հիմքերը և դատավարական կարգը.
97) Կազմակերպության երաշխավորության կիրառման հիմքերը և դատավարական կարգը.
98) Հսկողությանը հանձնելու կիրառման հիմքերը և դատավարական կարգը.
99) Հրամանատարության հսկողությանը հանձնելու կիրառման հիմքերը և դատավարական կարգը.
100) Խափանման միջոցը փոփոխելու և վերացնելու հիմքերն ու դատավարական կարգը.
101) Դատավարական հարկադրանքի այլ միջոցների  (պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում, բերման ենթարկել) կիրառման հիմքերը և դատավարական կարգը.
102) Քրեական գործի հարուցման առիթները և հիմքերը.
103) Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները.
104) Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը և դատավարական կարգը.
105) Վկայի և տուժողի հարցաքննության դատավարական կարգը.
106) Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության դատավարական կարգը.
107) Զննման, արտաշիրմման և քննման դատավարական կարգը.
108) Առերեսման դատավարական կարգը.
109) Ճանաչման ներկայացնելու դատավարական կարգը.
110) Խուզարկության և առգրավման դատավարական կարգը.
111) Քննչական փորձարարության դատավարական կարգը.
112) Փորձաքննություն նշանակելու և կատարելու դատավարական կարգը.
113) Քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը.
114) Քրեական գործով վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման հիմքերը.
115) Մեղադրական եզրակացության կառուցվածքը.
116) Դատախազի որոշումները մեղադրական եզրակացությամբ ստացված գործով.
117) Դատարանի որոշմամբ կատարվող քննչական գործողությունները.
118) Դատարանի որոշմամբ կիրառվող դատավարական հարկադրանքի միջոցները.
119) Դատարանի որոշմամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները.
120) Հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների ու գործողությունների բողոքարկումը դատարան.
121) Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում.
122) Դատական քննության արագացված կարգի կիրառման հիմքերը.
123) Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները.
124) Դատական վիճաբանությունների էությունը և մասնակիցները: Ամբաստանյալի վերջին խոսքը.
125) Դատավճռի տեսակները.
126) Վերաքննիչ դատարանի լիազորությունները.
127) Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը.
128) Անչափահասների գործերով վարույթի ընդհանուր բնութագիրը.
129) Անմեղսունակների գործով նախաքննությունն ավարտելիս՝ դատախազի կողմից ընդունվող որոշումները.
130) Հանձնումը որպես քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հիմնական տեսակ:

ԼՂՀ Քաղաքացիական օրենսգիրք
131) Քաղաքացիական իրավունքի հասկացությունը և խնդիրները.
132) Քաղաքացիական իրավահարաբերությունների ծագման հիմքերը.
133) Իրավաբանական անձի հասկացությունը և հատկանիշները.
134) Իրավաբանական անձանց տեսակները.
135) Պետական սեփականության իրավունքի հասկացությունը, ծագման և դադարման հիմքերը, պետական սեփականության իրավունքի օբյեկտները.
136) Հողի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները.
137) Պետության սեփականությունը հանդիսացող հողամասերի օտարման կարգը: Պետության սեփականությունը հանդիսացող հողամասերն օգտագործման, վարձակալության տրամադրելու հիմքերն ու կարգը.
138) Ապօրինի շինարարության և ինքնակամ կառույցի հասկացությունը, կարգավիճակը.
139) Սեփականության իրավունքի պաշտպանության քաղաքացիաիրավական եղանակները.
140) Գործարքի հասկացությունը, գործարքի տեսակները և ձևը, գործարքի վավերության պայմանները.
141) Պարտավորության հասկացությունը, տեսակները և տարրերը.
142) Պայմանագիրը փոփոխելը և լուծելը.
143) Պարտավորությունների կատարման հասկացությունը, կատարումն ապահովելու միջոցները: Պարտավորությունների դադարումը.
144) Քաղաքացիաիրավական պատասխանատվության տեսակները և հիմքերը.
145) Վնաս պատճառելու համար պատասխանատվության հիմքերը.
146) Անհիմն հարստացման հետևանքով ծագող պարտավորության հասկացությունը և տեսակները:

ԼՂՀ  Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
147) Քաղաքացիական դատավարության հասկացությունը և խնդիրները.
148) Քաղաքացիական դատավարության փուլերի ընդհանուր բնութագիրը.
149) Կողմերի հասկացությունը, նրանց դատավարական իրավունքները և պարտականությունները.
150) Երրորդ անձանց հասկացությունը: Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող և չներկայացնող երրորդ անձինք.
151) Քաղաքացիական դատավարությանը դատախազի մասնակցության հիմքերը: Դատախազի կարգավիճակը քաղաքացիական դատավարությունում.
152) Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելիս դատախազի իրավունքները.
153) Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերն ու առիթները, հայցի տեսակները.
154) Հայց հարուցելու նպատակով նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազի լիազորությունները.
155) Պետությանը պատճառված վնասը վերացնելու  ուղղությամբ մինչև հայցի հարուցումը դատախազի կողմից ձեռնարկվող միջոցները.
156) Քաղաքացիական գործերի ընդդատության հասկացությունը և տեսակները: Առարկայական ընդդատություն.
157) Ապացույցների հասկացությունը և դասակարգումը: Ապացույցների տեսակները.
158) Հայցային վարույթի հասկացությունը և էությունը.
159) Հայցի հասկացությունը: Հայցի տարրերը և հայցի հարուցման իրավունքը.
160) Հայցի ապահովում.
161) Հայցային վաղեմություն.
162) Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերի վարույթ.
163) Դատական ակտը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու վարույթ.
164) Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման վարույթ.
165) Վերաքննիչ վարույթի ընդհանուր բնութագիրը և վերաքննիչ բողոքարկման իրավունքը: Վերաքննիչ բողոք բերելու կարգը.
166) Վճռաբեկ վարույթը, վճռաբեկ բողոքարկման իրավունքը: Վճռաբեկ բողոք բերելու կարգը.
167) Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը.
168) Դատախազի կողմից դատական ակտերի բողոքարկումը վերաքննության և վճռաբեկության կարգով.
169) Օտարերկրյա դատարանների և արբիտրաժների վճիռների ճանաչումը և կատարումը:

ԼՂՀ վարչական դատավարության օրենսգիրք
170)  Վարչական դատավարության հասկացությունը և խնդիրները.
171) Վարչական դատարան դիմելու իրավունքը.
172)  Վարչական դատավարության մասնակիցները.
173)  Դատական ծանուցումներ.
174)  Գործ հարուցելու հիմքը և հայցի տեսակները.
175)  Հայց ներկայացնելու ժամկետները և հայցադիմումին ներկայացվող պահանջները.
176)  Հայցադիմումը վարույթ ընդունելը, հայցադիմումի ընդունումը մերժելը.
177)  Հայցադիմումի պատասխան ներկայացնելու կարգը.
178)  Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողություններ.
179)  Ապացույցները վարչական դատավարությունում: Լրացուցիչ ապացույցների ընդունումը և հետազոտումը.
180)  Վարչական դատարանի դատական ակտերը, դրանց ուժի մեջ մտնելը և բողոքարկման կարգը.
181) Դատախազի կողմից դատական ակտերի բողոքարկումը.
182)  Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը, դրանց դեմ բողոք բերելու իրավունքը և ժամկետները.
183)  Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթ.
184)  Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթ.
185)  Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի վարույթ.
186)  Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթ:

Պետական շահերի պաշտպանություն
187) Քաղաքացիական    դատավարությանը    դատախազի    մասնակցության    հիմքերը: Դատախազի կարգավիճակը քաղաքացիական դատավարությունում.
188) Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելիս դատախազի իրավունքները.
189) Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը և հայցի տեսակները.
190) Հայց հարուցելու նպատակով նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազի լիազորությունները.
191) Պետական շահերին վերաբերող դիմումների քննարկման կարգը.
192) Դատախազի   կողմից   քաղաքացիական   և   վարչական   գործերով   դատական ակտերի բողոքարկումը վերաքննության և վճռաբեկության կարգով:

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք
193) Դատապարտյալի հիմնական իրավունքները.
194) Դատապարտյալի պարտականությունները.
195) Դատապարտյալի առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման կարգը.
196) Դատապարտյալի ուղղման հիմնական միջոցները.
197) Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ սահմանած դատավճիռների կատարման կարգը.
198) Տուգանքի կատարումը որպես հիմնական և որպես լրացուցիչ պատիժ.
199) Տուգանքներ, հարկադիր կատարում սահմանող դատավճիռների կատարման կարգը, տուգանքներ վճարելու անհնարինության հետևանքները.
200) Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը որպես հիմնական և որպես լրացուցիչ պատիժ.
201) Դատավճռով նշանակված լրացուցիչ պատիժների կատարման առանձնահատկությունները.
202) Հանրային աշխատանքներ սահմանած դատավճիռների կատարման կարգը, վերահսկողությունը դրա կատարման նկատմամբ և դատապարտյալի պատասխանատվությունը.
203) Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ սահմանող դատավճիռների կատարումը, կարգապահական գումարտակում պահելու կարգը, պայմանները.
204) Կալանքի ձևով պատիժ սահմանող դատավճիռների կատարման կարգը, պայմանները.
205) ՈՒղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելը.
206) Կանոնակարգն ուղղիչ հիմնարկներում և այն ապահովելու միջոցները.
207) Կանոնակարգն ուղղիչ հիմնարկներում՝ արտակարգ իրավիճակի դեպքում.
208) Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները.
209) Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները.
210) Պատժի կրման պայմանները ուղղիչ հիմնարկներում.
211) Ուղղիչ հիմնարկի տեսակները, դրանց տարբերությունը.
212) Ուղղիչ հիմնարկի տեսակը փոփոխելու դեպքերը, կարգը.
213) Պատժից ազատելու հիմքերը, կարգը, վերահսկողությունը՝ պատժից ազատելու և պայմանականորեն չկիրառելու դեպքերում.
214) Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու կարգը, այդ միջոցները փոփոխելու և դադարեցնելու հիմքերը.
215) Դատարանում դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման առանձնահատկությունները.
216) Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկման կարգը.
217) Ցմահ ազատազրկման դատապարտված անձի՝ պատիժը կրելու առանձնահատկությունները.
218) Անչափահաս դատապարտյալի պատիժը կրելու առանձնահատկությունները.
219) Վերահսկողությունը և հսկողությունը պատիժները կատարելու նկատմամբ.
220) Պատիժը կրելու վայր մուտքի և ելքի կարգը:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք
221) Ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքները.
222) Պաշտպանի, մերձավոր ազգականների և այլ անձանց հետ տեսակցելը.
223) Ձերբակալված կամ կալանավորված անձանց կապն արտաքին աշխարհի հետ.
224) Ձերբակալված կամ կալանավորված անձանց պարտականությունները.
225) Կանանց և անչափահասների արգելանքի կամ կալանքի տակ պահելու առանձնահատկությունները.
226) Ձերբակալված անձանց՝ ձերբակալվածների պահելու վայրերում և կալանավորված անձանց՝ կալանավորվածների պահելու վայրերում անջատ պահելը.
227) Կալանավորված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները.
228) Պատժախցում կալանավորված անձանց պահելու առանձնահատկությունները.
229) Ձերբակալված անձանց արգելանքից և կալանավորված անձանց կալանքից ազատելու կարգը.
230) Մուտքն ու ելքը ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր: