Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ և ՔՆՆԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԱՇԱՐԸ

                                                                                           Հաստատված  է  Լեռնային
                                                                                      Ղարաբաղի Հանրապետության
                                                                                       Գլխավոր   դատախազի  2009թ.
                                                                                  փետրվարի 6-ի թիվ 23 հրամանով

 

 

ՀԱՐՑԱՇԱՐ
    ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ  և  ՔՆՆԻՉՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ  ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

Սահմանադրական իրավունք
1) ԼՂՀ Սահմանադրության իրավաբանական ուժը և իրավական ակտերի ստորադասությունը.
2) Մարդու սահմանադրական իրավունքները.
3) Մարդու անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման հիմքերը.
4) Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի սահմանադրական բովանդակությունը.
5) Սեփականության իրավունքի և ձեռնարկատիրական գործունեության սահմանադրական հիմքերը և այն սահմանափակելու չափանիշները.
6) Իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանությունը.
7) ԼՂՀ  Նախագահի սահմանադրական լիազորությունները և ընդունվող իրավական ակտերը.
8) ԼՂՀ  Ազգային ժողովի հիմնական գործառույթները և ընդունվող իրավական ակտերը.
9) ԼՂՀ  կառավարության հիմնական գործառույթները և ընդունվող իրավական ակտերը.
10) ԼՂՀ Գերագույն   դատարանը որպես օրենքի միատեսակ կիրառությունն ապահովող մարմին.
11) ԼՂՀ Գերագույն դատարանի լիազորությունները և ընդունվող ակտերը.
12) ԼՂՀ  դատախազությունը որպես սահմանադրական դատավարության մասնակից.
13) ԼՂՀ Սահմանադրության ընդունման և  փոփոխման կարգը.
14) ԼՂՀ քաղաքացիության ձեռքբերման  հիմքերը և կարգը.
15) ԼՂՀ քաղաքացիության դադարման հիմքերը.
16) Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակը ԼՂՀ-ում.
17) Իրավական ակտերի տեսակները և ստորադասությունը.
18) Իրավական ակտն անվավեր և չեղյալ ճանաչելը.
19)  Օրենսդրական տեխնիկայի կանոնները
20) Օրենսդրական նախաձեռնություն:
21) Օրենքով սահմանված ԼՂՀ դրոշի, զինանշանի մանրամասն նկարագրությունը:
22) Օրենքով սահմանված կարգով ԼՂՀ օրհներգի տեքստը:

Դատախազության մասին իրավական ակտերը
1) Դատախազության սահմանադրական լիազորությունները.
2) Դատախազական ակտերը.
3) Դատախազների նշանակման և ազատման կարգն ու պայմանները.
4) Դատախազների իրավունքները և պարտականությունները.
5) Դատախազների նկատմամբ կիրառվող խրախուսման և տույժի միջոցները.
6) Դատախազության աշխատակցի վարքագծի ընդհանուր սկզբունքները.
7) Դատախազության աշխատակցի վարքագծի կանոնները ծառայողական հարաբերություններում.
8) Դատախազության աշխատակցի վարքագծի կանոնները արտածառայողական հարաբերություններում:
9) Դատախազի և քննիչի երդումը:

Դատական իրավունք
1) ԼՂՀ դատական իշխանության մարմինների համակարգը.
2) Ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանի իրավասությունը և ընդունվող դատական ակտերի ուժի մեջ մտնելը.
3)Վերաքննիչ դատարանի իրավասությունը և ընդունվող դատական ակտերի ուժի մեջ մտնելը.
4) ԼՂՀ Գերագույն  դատարանի իրավասությունը և ընդունվող դատական ակտերի ուժի մեջ մտնելը.
5) Դատավորի անկախությունը, ինքնուրույնությունը և անձեռնմխելիությունը.
6) Արդարադատության արդյունավետ իրականացման սկզբունքը.
7) Գործերի միանձնյա և կոլեգիալ քննության սկզբունքները:

Քրեական դատավարություն (ընդհանուր մաս)
1) «Քրեական գործ», «գործով վարույթ», «մինչդատական վարույթ» հասկացությունների օրենսդրական բնորոշումները.
2) Դատավարական որոշումների հասկացությունը, տեսակները և դրանց ներկայացվող պահանջները: «Դատավարական որոշում», «որոշում», «վերջնական որոշում», «դատական ակտ» հասկացությունների փոխհարաբերությունը.
3) Դռնփակ դատական քննություն անցկացնելու հիմքերը.
4) Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը.
5) Մասնավոր մեղադրանքի գործերով գործի վարույթը կարճելու հիմքերը և դատավարական կարգի առանձնահատկությունները.
6) Դատախազի հայեցողությամբ քրեական հետապնդում չիրականացնելու հիմքերը և դատավարական կարգը.
7) Դատախազի լիազորությունները մինչդատական վարույթում.
8) Կասկածյալի և մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու կարգը.
9) Պաշտպանի պարտադիր մասնակցության հիմքերը.
10) Վկայի և ընթերակաների դատավարական կարգավիճակը: Ընթերակայի բացարկման հիմքերը.
11) Դատախազի բացարկման հիմքերը.
12) Պաշտպանին գործի վարույթից հեռացնելու հիմքերը .
13) Քրեական դատավարությանը մասնակցող անձանց ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանության եղանակները մինչդատական վարույթում և դատարանում.
14) Քրեական դատավարությունում միջնորդությունների և պահանջների քննության կարգը..
15) Ապացույցների թույլատրելիության հասկացությունը և թույլատրելիության որոշման չափանիշները.
16) Ապացուցման առարկան և սահմանները: .
17) Ձերբակալման, կալանավորման (որպես խափանման միջոցի) և կալանքի (որպես պատժի տեսակի) տարբերությունները.
18) Պետական, նոտարական և բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու դատավարական կարգը.
19) Քրեական հետապնդման հասկացությունը.
20) Քրեական հետապնդման դադարեցումը.
21) Մեղադրանքի կողմը ԼՂՀ քրեական դատավարությունում.
22) Պաշտպանության կողմը ԼՂՀ քրեական դատավարությունում.
23) Ներկայացուցիչները և իրավահաջորդը ԼՂՀ քրեական դատավարությունում.
24) Քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք .
25) Ապացույցների հասկացությունը, որպես ապացույց չթույլատրվող նյութերը.
26) Ապացույցների տեսակները.
27) Դատավարական հարկադրանքի միջոցների դասակարգումը.
28) Ձերբակալման բնորոշումը, կիրառման դատավարական կարգը.
29) Խափանման միջոցների տեսակները, կիրառման հիմքերը և դատավարական կարգը:

Քրեական դատավարություն (հատուկ մաս)
 1) Քրեական գործ հարուցելու առիթներն ու հիմքերը.
2) Նախնական քննության ձևերը.
3) Որպես մեղադրյալ ներգրավելը, մեղադրանք առաջադրելու դատավարական կարգը.
4) Հարցաքննության և առերեսման դատավարական կարգը.
5) Զննում, արտաշիրիմում կատարելու հիմքերը և քննման դատավարական կարգը.
6) Ճանաչման ներկայացնելու դատավարական կարգը.
7) Խուզարկության և առգրավման դատավարական կարգը.
8) Փորձաքննություններ նշանակելու և կատարելու դատավարական կարգը.
9) Մեղադրական եզրակացության կառուցվածքը և բովանդակությունը.
10) Դատախազի մասնակցությունը դատական քննությանը.
11) Դատական վիճաբանությունների բովանդակությունը և կարգը.
12) Դատական ակտերի բողոքարկման կարգը.
13) Դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելը:
14)Քննչական ենթակայություն
15) Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալման հիմքերը.
16) Քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա ձերբակալման հիմքերը.
17) Վկայի և տուժողի հարցաքննության դատավարական կարգը.
18) Կասկածյալի և մեղադրյալի հարցաքննության դատավարական կարգը.
19) Առերեսման հիմքերն ու դատավարական կարգը.
20) Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը.
21) Խուզարկության և առգրավման մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները.
22) Փորձաքննություն նշանակելու հիմքերը.
23) Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը.
24) Քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը.
25) Նախաքննության ընթացքում գործով վարույթի կարճման և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերն ու դատավարական կարգը.
26) Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման բողոքարկումը.
27) Մեղադրական եզրակացությամբ ստացված գործով դատախազի կողմից լուծվող հարցերը.
28) Դատարանի որոշմամբ կատարվող քննչական գործողությունները.
29) Դատարանի որոշմամբ կիրառվող դատավարական հարկադրանքի միջոցները.
30) Քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը.
31) Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննումը, դրանց վերաբերյալ դատական որոշման բողոքարկումը :
32) Առաջադրված մեղադրանքը դատական քննության ընթացքում լրացնելու կամ փոփոխելու կարգը.
33) Դատարանում ամբաստանյալի հարցաքննության կարգը.
34) Դատարանում վկայի և տուժողի հարցաքննության կարգը.
35) Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը.
36) Դատական քննության արագացված կարգի կիրառման հիմքերը.
37) Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգը.
38) Դատական ակտերի բողոքարկման ժամկետները` վճռաբեկության կարգով.

Քրեական իրավունք ( ընդհանուր մաս)
1) Հանցագործության հասկացությունը.
2) Հանցագործությունների դասակարգումը.
3) Մեղքի ձևերը.
4) Ավարտված և չավարտված հանցագործությունները.
5) Հանցակցության հասկացությունը.
6) Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները.
7) Պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը.
8) Քրեական պատասխանատվությունից ազատելու տեսակները, դրանց բնութագիրը.
9) Պատժից ազատելու հիմքերը և տեսակները:
10) Հանցագործության օբյեկտի ընդհանուր բնութագիրը.
11) Հանցագործության օբյեկտիվ կողմի ընդհանուր բնութագիրը.
12) Հանցագործության սուբյեկտիվ կողմի ընդհանուր բնութագիրը.
13) Հանցագործության սուբյեկտի ընդհանուր բնութագիրը.
14) Հանցափորձի և հանցագործության նախապատրաստության բնորոշումը.
15) Հանցակցության հասկացությունը, հանցակիցների տեսակները.
16) Անհրաժեշտ պաշտպանության հասկացությունը և իրավաչափության պայմանները.
17) Ծայրահեղ անհրաժեշտության հասկացությունը և իրավաչափության պայմանները.
18) Պատժի տեսակները, հիմնական և լրացուցիչ պատիժները.
19) Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները.
20) Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները:
21) Պատժի հասկացությունը և նպատակները.
22) Ազատազրկման հետ չկապված պատիժների բնորոշումը.
23) Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների բնորոշումը.
24) Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները.
25) Պատժի ժամկետները հաշվարկելը.
26) Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու նախապայմանները.
27) Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նախապայմանները.
28) Համաներման և ներման բնութագիրը.
29) Դատվածության քրեաիրավական հետևանքները: Դատվածության մարման և հանման պայմանները.
30) Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակների և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների բնութագիրը:

Քրեական իրավունք (հատուկ մաս)
1) Սպանության հասկացությունը, սպանության տեսակները .
2) Ինքնասպանության հասցնելու և ինքնասպանության հակելու սուբյեկտիվ կողմի հատկանիշները.
3) Կյանքի և առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնության բնութագիրը.
4) Խոշտանգման օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները (հետևանքները).
5) Մարդուն առևանգելու օբյեկտիվ կողմը .
6) Շահագործման ձևերը` ըստ ԼՂՀ քր. օր-ի 132-րդ հոդվածի.
7) Բռնաբարության օբյեկտիվ կողմը .
8) Հափշտակության հասկացությունը, տեսակները.
9) Խարդախության օբյեկտիվ կողմը.
10) Ապօրինի և կեղծ ձեռնարկատիրությունը.
11) Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացումը)  քրեաիրավական բնութագիրը.
12) Պատանդ վերցնելու սուբյեկտիվ կողմը.
13) Բանդիտիզմի հանցակազմը.
14) Խուլիգանության սուբյեկտիվ կողմը.
15) Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշները.
16) Կաշառք ստանալու սուբյեկտները.
17) Կաշառք տվողին քրեական պատասխանատվությունից ազատելու պայմանները.
18) Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործության քրեաիրավական բնութագիրը:
 
ԼՂՀ  քրեակատարողական իրավունք
1) Դատապարտյալի հիմնական իրավունքները.
2) Դատապարտյալի պարտականությունները.
3) Դատապարտյալի առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման կարգը.
4) Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ սահմանած դատավճիռների կատարման կարգը.
5) Հանրային աշխատանքներ սահմանած դատավճիռների կատարման կարգը, վերահսկողությունը դրա կատարման նկատմամբ և դատապարտյալի պատասխանատվությունը.
6) Ուղղիչ հիմնարկների տեսակները, դրանց տարբերությունը.
7) Ուղղիչ հիմնարկի տեսակը փոփոխելու դեպքերը, կարգը..
8) Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու կարգը, այդ միջոցները փոփոխելու և դադարեցնելու հիմքերը…
9) Անչափահաս դատապարտյալի պատիժը կրելու առանձնահատկությունները.
10) Ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքները.
11) Կալանավորված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները.
12) Պատժախցում կալանավորված անձանց պահելու առանձնահատկությունները.
13) Ձերբակալված անձանց արգելանքից և կալանավորված անձանց կալանքից ազատելու կարգը:

Քաղաքացիական իրավունք
1) Իրավաբանական անձի հասկացությունը և հատկանիշները.
2) Իրավաբանական անձանց տեսակները.
3) Պետական սեփականության իրավունքի հասկացությունը, ծագման և դադարման հիմքերը, պետական սեփականության իրավունքի օբյեկտները.
4) Հողի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները.
5) Պետության   սեփականությունը   հանդիսացող   հողամասերի   օտարման   կարգը: Պետության    սեփականությունը    հանդիսացող    հողամասերն     օգտագործման, վարձակալության տրամադրելու հիմքերն ու կարգը.
6) Ապօրինի շինարարության և ինքնակամ կառույցի հասկացությունը,  կարգավիճակը.
7) Սեփականության իրավունքի պաշտպանության քաղաքացիաիրավական եղանակները.
8) Գործարքի հասկացությունը, գործարքի տեսակները և ձևերը, գործարքի վավերության պայմանները.
9) Պարտավորության հասկացությունը, տեսակները և տարրերը.
10) Պայմանագիրը փոփոխելը և լուծելը.
11) Քաղաքացիաիրավական պատասխանատվության տեսակները և հիմքերը.
12) Վնաս պատճառելու համար պատասխանատվության հիմքերը.
13) Անհիմն հարստացման հետևանքով ծագող պարտավորության հասկացությունը և տեսակները:

Քաղաքացիական դատավարության իրավունք
1) Քաղաքացիական դատավարության կողմերի հասկացությունը, նրանց դատավարական իրավունքները և պարտականությունները.
2) Երրորդ անձանց հասկացությունը:
3) Ապացույցների հասկացությունը և դասակարգումը: Ապացույցների տեսակները.
4) Հայցային վարույթի հասկացությունը և էությունը.
5) Հայցի հասկացությունը: Հայցի տարրերը և հայցի հարուցման իրավունքը.
6) Հայցային վաղեմություն.
7) Դատական ակտը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու վարույթ.
8) Նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման վարույթ.
9) Վերաքննիչ վարույթի րնդհանուր բնութագիրը և վերաքննիչ բողոքարկման իրավունքը: Վերաքննիչ բողոք բերելու կարգը.

10) Վճռաբեկ վարույթը, վճռաբեկ բողոքարկման իրավունքը: Վճռաբեկ բողոք բերելու կարգը:
11) Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը և բողոք բերելու իրավունք ունեցող անձինք.
12) Քաղաքացիական    դատավարությանը    դատախազի    մասնակցության    հիմքերը: Դատախազի կարգավիճակը քաղաքացիական դատավարությունում.
13) Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելիս դատախազի իրավունքները.
14) Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերը և հայցի տեսակները.
15) Հայց հարուցելու նպատակով նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազի լիազորությունները.
16) Պետությանը պատճառված վնասը վերականգնելու   ուղղությամբ մինչև հայցի հարուցումը դատախազի կողմից ձեռնարկվող միջոցները.
17) Պետական շահերին վերաբերող դիմումների քննարկման կարգը.
18) Դատախազի   կողմից   քաղաքացիական   և   վարչական   գործերով   դատական ակտերի բողոքարկումը վերաքննության և վճռաբեկության կարգով:

ԼՂՀ վարչական դատավարության օրենսգիրք
1) Վարչական դատարան դիմելու իրավունքը.
2) Վարչական դատավարության մասնակիցները.
3) Գործ հարուցելու հիմքը և հայցի տեսակները.
4) Հայց ներկայացնելու ժամկետները և հայցադիմումին ներկայացվող պահանջները.
5) Հայցադիմումը վարույթ ընդունելը, հայցադիմումի ընդունումը մերժելը.
6) Հայցադիմումի պատասխան ներկայացնելու կարգը.
7) Ապացույցները   վարչական   դատավարությունում:    Լրացուցիչ   ապացույցների ընդունումը և հետազոտումը.
8) Վարչական  դատարանի  ակտերը,  դրանց   ուժի  մեջ  մտնելը  և  բողոքարկման կարգը.
9) Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը, դրանց դեմ բողոք բերելու իրավունքը և ժամկետները.
10) Նորմատիվ  իրավական  ակտերի իրավաչափությունը  վիճարկելու  վերաբերյալ գործերի վարույթը.
11) Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի վարույթը.
12) Դատական   կարգով   վարչական   պատասխանատվության   ենթարկելու   մասին գործերի վարույթը.
13) Դատական ծանուցումները.