Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՎԻԹ  ՎԼԱԴԻՄԻՐԻ  ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտ քաղաքում:

1994թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել և 2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը <Իրավագիտություն> մասնագիտությամբ ու ստացել իրավաբանի որակավորում:

1994թ. դեկտեմբերի 15-ին ընդունվել և ծառայել է ԱՀ ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումներում: 1997թ. ապրիլի 1-ից մինչև 2007թ. փետրվարի 9-ը զբաղեցրել է նույն համակարգի քննչական բաժնի քննիչի, ավագ քննիչի, ՀԿԳ ավագ քննիչի, այնուհետև նշված բաժնի պետի տեղակալի և պետի պաշտոնները:

2008թ. հոկտեմբերի 15-ին նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, իսկ 2015թ. մարտի 2-ին` ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների  գործերով  բաժնի դատախազ:

2016թ. մարտի 1-ին նշանակվել է ԱՀ Մարտակերտի շրջանի դատախազի տեղակալ:

2016թ. մայիսի 18-ին նշանակվել է ԱՀ Շահումյանի շրջանի դատախազի պաշտոնակատար, իսկ 2018 թվականի մարտի  2-ից` շրջանի դատախազ: