Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԳՈՂՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Մարտակերտ քաղաքի անչափահաս բնակիչ` 02.11.2000թ. ծնված Գրիգորի Պետրոսյանի կողմից նույն քաղաքի Ազատամարտիկների փողոցի 58 հասցեում տեղակայված` Ռաֆիկ Օհանջանյանին պատկանող առևտրի սրահից գաղտնի գողություն կատարելու և այդ կերպ նրան զգալի չափերի հասնող գույքային վնաս պատճառելու փաստով, ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:

Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի շրջանի դատախազությունը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: