Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԳԼՈՒԽԸ ԽՓԵԼ Է ՍԱԼԻԿԱՊԱՏ ՀԱՏԱԿԻՆ ՈՒ ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ

2018թ. սեպտեմբերի 10-ին, ժամը 07:30-ի սահմաններում, Ռուբիկ Բաղդասարյանը գտնվելով Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցի թիվ 5 հասցեում տեղակայված` իր կողմից օգտագործվող առևտրի սրահում, նույն խանութ ներկայացած` Մարտակերտ քաղաքի բնակչուհի Լուսինե Ավթանդիլյանին առաջարկել է կենակցել իր հետ: Մերժում ստանալով, վերջինս սեռական կրքերին հագուրդ տալու նպատակով փորձել է շոյել Լ. Ավթանդիլյանի մարմինը: Նրանից ազատվելու համար Լ. Ավթանդիլյանը ձեռքն ընկած ապակյա շշով հարվածել է Ռ. Բաղդասարյանի գլխին, որից հետո վերջինս վայր է ընկել, գլուխը խփել սալիկապատ հատակին ու տեղում մահացել:

Նշված փաստով, ԱՀ ՔՕ 108-րդ հոդվածի 1-ին մասով, 11.09.2018թ. հարուցվել է քրեական գործ, իսկ 18.09.18թ. Լուսինե Ավթանդիլյանին մեղադրանք է առաջադրվել հիշյալ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով դատախազական հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի շրջանի դատախազությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: