Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԳԱԳԻԿ ՍԵՐԳԵՅԻ ԻՇԽԱՆՅԱՆ


Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ քաղաքում

1987-1997թթ. սովորել է  Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում:

1997-2001թթ. ուսանել և ավարտել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի իրավագիտություն բաժինը:

2002-2004թթ. սովորել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտություն բաժնի մագիստրատուրայում, ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2001թ. սեպտեմբերից աշխատանքի է անցել ԱՀ Հադրութի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ:

2003թ. հոկտեմբերին նշանակվել է ԱՀ Ասկերանի շրջանի դատախազության  քննիչ:

2004թ. նոյեմբերին նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ:

2004թ. դեկտեմբերին նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազի հատուկ հանձարարությունների գծով օգնական:

2006թ. հուլիսին նշանակվել է  ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետի պաշտոնում:

2016թ. մարտից զբաղեցնում է ԱՀ Հադրութի շրջանի դատախազի պաշտոնը:

Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան: