Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

2019թ. մայիսի 09-ին, ժամը 15.30-ից մինչև 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Յուրի Գրիգորյանն իր ընկերուհի Անուշ Աղաջանյանի հետ ներկայանալով Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող` «Սերգեյ Սիմոնյան» ԱՁ ներքո գործող հանգստի գոտի, այնտեղ առկա տնակում Ա.Աղաջանյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելով, վերջինիս կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Սույն փաստով 2019թ. հունիսի 10-ին հարուցվել է քրեական գործ` ԱՀ  քր. օր-ի 136-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացնում Ասկերանի շրջանի  դատախազությունը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: