Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԲՈՂՈՔՆԵՐ, ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից  2008-2009թթ. ԼՂՀ համայնքներին տրամադրված փոխառությունների նպատակային օգտագործման օրինականության դրվածքի ստուգման արդյունքների  վերաբերյալ 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության 2014թ. 1-ին կիսամյակի աշխատանքային ծրագրի համաձայն և ի կատարումն ԼՂՀ Նախագահի հանձնարարության ԼՂՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և ԼՂՀ շրջդատախազությունների կողմից  ստուգվել է ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (այսուհետև՝ հիմնադրամ) կողմից  2008-2009թթ. ԼՂՀ համայնքներին տրամադրված փոխառությունների նպատակային օգտագործման օրինականության դրվածքը:

Մանրամասն …

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

2013թ. ընթացքում ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության արդյունքների մասին

 

2013թ. ընթացքում ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից գործող օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի աշխատանք է տարվել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ապահովման ոլորտում:
Որպես պատժի և հարկադրանքի միջոցի առավել խիստ տեսակ, գլխավոր դատախազության կողմից նախ և առաջ ապահովվել է ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում դատապարտված և կալանավորված անձանց պահման օրինականությունը: Այդ կապակցությամբ հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում իրականացվել է 24 ստուգում:

Մանրամասն …

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

2013թ. ինն ամսվա ընթացքում ԼՂՀ տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ

 

2013թ. ինն ամսվա ընթացքում հանրապետության տարածքում թվով 7 ավարտված քրեական գործով և ոչ արդարացման հիմքով քրեական գործի հարուցումը մերժված 5 վարույթով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 25 հանցագործություն ԼՂՀ քրեական օրենսգրքով /2013թ. ապրիլի 25-ի խմբագրությամբ/ նախատեսված հետևյալ հոդվածներով` 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ /յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով/-9, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետ / յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով/-2, 214-րդ հոդվածի 1-ին մաս /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/-2, 322-րդ հոդվածի 1-ին մաս /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/-1, 332-րդ հոդված /պաշտոնեական կեղծիք/-8, 222-րդ հոդվածի 1-ին մաս /առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը/ — 3 :

Մանրամասն …

 

ՀԱՄԱՌՈՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում 2013 թվականի առաջին կիսամյակում արձանագրված հանցավորության վիճակի մասին

 

2013 թվականի առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 236 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ  աճելով 70  դեպքով  կամ 29,7 %-ով (2012թ. 1-ին կիսամյակում գրանցվել էր 166 դեպք), որից բացահայտվել են 194-ը (2012թ. 1-ին կիսամյակում` 138), չբացահայտված են մնացել 10-ը (2012թ. 1-ին կիսամյակում՝ 14): Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված 236 հանցագործություններից 73-ը կատարվել են նախկին տարիներին:

Մանրամասն …

 

ՀԱՄԱՌՈՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում 2013 թվականի առաջին եռամսյակում արձանագրված հանցավորության վիճակի մասին

 

ԼՂՀ գլխավոր դատախազության ԿՎՎՎԻԱՄԿԱՀ բաժինը ղեկավարվելով ԼՂՀ դատախազության Կանոնակարգի 3-րդ գլխի 30-րդ կետի պահանջներով, համապատասխան վերլուծություն է կատարել 2013թ. առաջին եռամսյակում ԼՂՀ տարածքում արձանագրված հանցավորության վիճակի վերաբերյալ:
2013 թվականի առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 112 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 16 դեպքով կամ 14,3 %-ով (2012թ. 1-ին եռամսյակում գրանցվել էր 96 դեպք), որից բացահայտվել են 64-ը (2012թ. 1-ին եռամսյակում.-56), չբացահայտված են մնացել 2-ը (2012թ. 1-ին եռամսյակում -4), քննության փուլում են գտնվում 46 հանցագործություն (2012թ. 1-ին եռամսյակում -36):

Մանրամասն …

 

ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղեկատվական նամակ

 

ԼՂՀ Գլխավոր  դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրական, վերլուծական, իրավական  ապահովման, միջազգային  կապերի և անձնակազմի հարցերով բաժնի կողմից ամփոփվել է ԼՂՀ Գլխավոր դատախազի  2009թ. հունվարի 20-ի թիվ 05 հրամանով  հաստատված  ԼՂՀ դատախազության  ,,Կանոնակարգի,, 7-րդ  գլխով, ԼՂՀ Գլխավոր դատախազի  թիվ 21 առ  06.02.09 հրամանով   նախատեսված պահանջների  պահպանման վերաբերյալ  ԼՂՀ գլխավոր  դատախազության  բաժինների և  քաղշրջդատախազների կողմից ներկայացված 2011թ. կիսամյակային  աշխատանքային ծրագրով կատարված  առաջադրանքները։

Մանրամասն …

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

2011թ. ընթացքում ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված հսկողության արդյունքների մասին

Մանրամասն …

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
2010թ. ընթացքում ԼՂՀ տարածքում գրանցված հրդեհների դեպքերի կապակցությամբ քաղշրջդատախազությունների կողմից իրականացված դատախազական ստուգումների վերաբերյալ
Մանրամասն …
11.12.2009
ԼՂՀ Գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի եւ անձնակազմի հարցերով բաժնի պետ, արդարադատության 1-ին դասի խորհրդական Կ.Սաֆարյանի տեղեկանքը 2008թ. եւ 2009թ. 9 ամսվա ընթացքում ԼՂՀ քաղշրջդատախազություններում քննարկված դիմում-բողոքների, քաղաքացիների ընդունելության օրինականության եւ հիմնավորվածության մասին
ԼՂՀ դատախազության 2009թ. երկրորդ կիսամյակի աշխատանքային ծրագրի 4-րդ եւ 6-րդ կետերի համաձայն, բաժնի կողմից վեր է լուծվել 2008թ. եւ 2009թ. 9 ամսվա ընթացքում ԼՂՀ քաղշրջդատախազություններում քննարկված դիմում-բողոքների
Մանրամասն …