Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԲԵՐՔԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` սույն թվականի հոկտեմբերի 20-ին նշանակվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավարի նոր ընտրություն, որի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 24-ից:

Համայնքի ղեկավարի ընտրության նախապատրաստության և անցկացման գործընթացի օրինականությունն ապահովելու համար արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումները և ահազանգերը կարող են ներկայացվել ԱՀ գլխավոր դատախազություն կամ Ասկերանի շրջանի դատախազություն:

Ասկերանի շրջանի դատախազությանը դիմելու համար գործում են նաև հետևյալ հեռախոսահամարները՝  0476-77-1-77,  0476 -77-1-78,   0476 -77-3-52: