Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՁԱԳԱՆՔ WWW.BERDPRESS.INFO ԿԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

www.berdpress.info ինտերնետային կայքում 13.11.2019թ. տեղեկատվություն էր հրապարակվել Ասկերանի շրջանի Հին Նորագյուղի տարածքում տեղակայված չգործող դպրոցի շենքի վիճակի վերաբերյալ, որին կից լուսանկարներից ու բուն տեքստից նկատելի է, որ դպրոցի շենքը և հարակից օբյեկտները վնասված են, տարբեր մասեր ապամոնտաժված և քանդված, որն  առերևույթ վկայում է գույքի ոչնչացման և հափշտակության հատկանիշների առկայության մասին (Հղումը այստեղ` http://berdpress.info/news/1114-2019-11-13-14-05-37):

Նկատի ունենալով, որ զանգվածային լրատվության միջոցներով արված՝  հանցագործության վերաբերյալ հրապարակումները հանդիսանում են քրեական գործ հարուցելու առիթ, ուստի ԱՀ  գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից հանձնարարվել է ստուգումներ կատարել հիշյալ հրապարակման մեջ ներկայացված ենթադրյալ դեպքի շուրջ:

Ստուգման արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: