Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՁԱԳԱՆՔ ARMLUR.AM ԿԱՅՔԻ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

06.03.2020թ. ArmLur.am կայքում տեղեկատվություն էր հրապարակվել 31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և նրա աջակիցների կողմից լրագրողի գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ (հղումը` այստեղ. https://armlur.am/975217/):
Վերոհիշյալ հրապարակմամբ ներկայացված դեպքի հանգամանքները պարզելու համար նշված տեղեկատվությունը ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով հետագա քննարկումը կազմակերպելու հանձնարարականով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: