Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐԱՄԱՅԻՍ ԳԱԼՈՒՍՏԻ ԱՎԱԳՅԱՆ

A_Avagyani.jpg
ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ,
արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական

 

Ծնվել է 1961թ. մայիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքում:
1978թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի մեքենաշինական տեխնիկումը:
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1989թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և աշխատանքի նշանակվել ԼՂԻՄ Մարտակերտի շրջդատախազությունում որպես քննիչ:
1993թ. նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ:
1994թ. նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ:
1995թ. նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ:
1996թ. նշանակվել է Ստեփանակերտ քաղաքի դատախազ:
1997թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազի 1-ին տեղակալ:
2009թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով <Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի նոր խմբագրությամբ ընդունման կապակցությամբ նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ, իրականացրել Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի, դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, քաղաքացիների ընդունելության, դիմումների քննարկման և հերթապահության ապահովման հարցերի և այդ բնագավառի աշխատանքները, Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը:
2010 թվականի սեպտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ:
2013թ. ապրիլի 18-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ:

ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 06 առ 29.04.2013թ. հրամանով իրականացրել է ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, տվյալ բաժնի և ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության մարմինների կողմից  քննվող քրեական գործերի նկատմամբ դատավարական ղեկավարումն ու  հսկողությունը  իրականացնող գլխավոր դատախազության  ավագ դատախազի աշխատանքի կազմակերպումն ու վերահսկողությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը:

ԼՂՀ Գլխավոր դատախազի թիվ 11 առ 03.03.2015թ. հրամանով իրականացնում է դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության բաժնի աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը:
Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով:

 

ԼՂՀ վաստակավոր իրավաբան է: