Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՊՕՐԻՆԻ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՄԱՐԻԽՈՒԱՆԱ ՏԵՍԱԿԻ ԹՄՐԱՄԻՋՈՑ

Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մասիս Այդինյանը 2019 թվականի հոկտեմբերի 15-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն  համայնքի տարածքի մոտակայքում վայրի աճած կանեփ տեսակի բույսի տերևներից պոկելու, չորացնելու և մանրացնելու եղանակով անձնական օգտագործման համար ապօրինի պատրաստել է զգալի չափերի  հասնող` ընդհանուր 11.037 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, որից 0.758 գրամը ապօրինի պահել է իրեն պատկանող <Մերսեդես C 200> մակնիշի 36 MN 031 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահում, իսկ 6.34 գրամ և 3.939 գրամ քաշով թմրամիջոցը առանց իրացնելու նպատակի ապօրինի պահել է նույն մեքենայի բեռնախցիկում, որն էլ 2019թ. հոկտեմբերի 15-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վերցվել է:

2019թ. նոյեմբերի 7-ին Մասիս Այդինյանը ներգրավվել է  որպես մեղադրյալ և նրան  մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին  մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

2019թ. նոյեմբերի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: