Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ

Շրջակա միջավայրի անվտանգության ապահովման նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բաբկեն Բաղդասարյանը, 2012թ. ապրիլի 12-ից աշխատելով <Արցախանտառ> ՊՈԱ կազմակերպության Մարտակերտի մասնաճյուղի Չլդրանի անտառպետության անտառապետի պաշտոնում, հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր կարգադրիչ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, նախապես տեղյակ լինելով Արամ Ազատյանի, Գարիկ Ազատյանի, Նորիկ Հակոբյանի, Սեյրան Սեյրանյանի, Հրաչյա Շեկյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի բացակայության մասին, առանց համապատասխան ձևակերպման 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում տարբեր հաճախականությամբ նրանց է տրամադրել վերոհիշյալ անտառպետությանը հատկացված հատատեղերը, որտեղից վերջիններս հատել, մթերել և Բ.Բաղդասարյանի կողմից անտառանյութի բացթողման անդորրագիր կազմելու միջոցով տարբեր քաղաքացիների իրացրել են ավելի քան 4.000 խորանարդ մետր վառելափայտ՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ պետությանը պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Հիշյալ դեպքերի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչության կողմից հարուցվել են քրեական գործեր ԱՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի ձեռնարկատիրություն), 37-րդ հոդվածի 5-րդ մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի ձեռնարկատիրության օժանդակություն), 322-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) նախատեսված հանցագործության հատկանիշներով:  Տարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: