Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

31.03.2020թ. անցկացված ԱՀ համապետական ընտրությունների համար սահմանված նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը իրավապահ մարմինների կողմից դիմում-բողոքների, ահազանգերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումների հիման վրա քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 44 հաղորդում, որից 14-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 5-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 4-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել, 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 3-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ 15-ը գտնվում է քննարկման փուլում:
Քվեարկության օրը ԱՀ իրավապահ մարմինների կողմից քննության է առնվել հանցագործության և այլ իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 18 հաղորդում, որից 10-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 1-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, իսկ 7-ը գտնվում է քննարկման փուլում:
Նախընտրական քարոզչության ընթացքում ԱՀ իրավապահ մարմինների կողմից քննության է առնվել 26 հաղորդում, որից 4-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 5-ով որոշում է կայացվել արդարացման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 4-ով հաղորդման մեջ նշված տեղեկությունը չի հաստատվել, 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, 2-ը կցվել է հաղորդման մեջ ներկայացված նույն դեպքի կապակցությամբ իրականացվող ստուգման նյութերին, 1-ն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ 8-ը գտնվում է քննարկման փուլում:
Հերթական հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը կտրվի րացուցիչ: