Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՄՓՈՓԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրության և դրան հաջորդող օրերին զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում անցկացնելու, հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումները, հաղորդումներն ու ահազանգերը գրանցելու, հաշվառելու և հնարավոր սեղմ ժամկետում դրանց քննարկումը կազմակերպելու նպատակով, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը 26.02.2020թ.-ից մինչև 12.03.2020թ. ընկած ժամանակահատվածում գրանցել և ընթացքավորման համար համապատասխան հետաքննության ու նախաքննության մարմիններին է ուղարկել առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող 7 հրապարակում, որից 6-ը գտնվում է քննարկման փուլում, իսկ 1-ում նշված՝ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տեղեկատվությունը ստուգմամբ հերքվել է:
Ֆիզիկական անձանց կողմից ներկայացվել է 3 դիմում, որից 2-ի շուրջ նախապատրաստված նյութերն ուղարկվել են տարածքային ընտրական հանձնաժողովներ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար, իսկ 1-ը գտնվում է ստուգման փուլում:
ԱՀ մի շարք համայնքներում քարոզչական պաստառներ փակցնելու՝ ԱՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի խախտումների վերաբերյալ դատախազության թեժ գծի կարճ՝ 99-01 հեռախոսահամարին, քաղաքացու կողմից կատարված ահազանգի վերաբերյալ արձանագրությունն ուղարկվել է համապատասխան համայնքների ղեկավարներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ահազանգում հնչեցված խնդիրը ուսումնասիրելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: