Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Հարգելի' այցելու, ողջունում ենք Ձեզ Արցախի Հանրապետության դատախազության կայքում։ Դատախազությունն այն սահմանադրական մարմինն է, որը կոչված է ապահովելու և երաշխավորելու Արցախում գործող իրավունքի հիման վրա ձևավորված հասարակական հարաբերությունների համակարգի պատշաճ գոյակցությունը: Որպես քրեական հետապնդման գործառույթը տնօրինող պետական մարմին, դատախազությունը իր սահմանադրական լիազորությունների շրջանակում և գործադրմամբ ունակ ու կարող է Արցախում երաշխավորել օրինականության և օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքների տեսանելի ու վստահելի գերակայությունը: Մենք պարտավոր ենք վերագնահատել ինքներս մեզ և ցուցաբերել անկեղծ խիզախություն` ընդունելու իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ հանրային վստահության ցածր ցուցանիշը` անվերադարձ հրաժարվելով իրավապահ համակարգի հեղինակությունը դրանում ներառված առանձին անհատների հեղինակության հաշվին կառուցելու կամ պահպանելու քաղաքականությունից: Հանրային բավարար վստահություն վայելող դատախազություն և իրավապահ համակարգ ունենալու համար անհրաժեշտ է անմնացորդ աշխատանք, անկախ և անաչառ գործելու ունակություն: Սա այն նվազագույն, բայց միաժամանակ հիմնարար ու ելակետային պահանջն է, որը դրվելու է դատախազության համակարգի և յուրաքանչյուր դատախազի գործունեության հիմքում` ընդունվելով որպես մեր աշխատանքի արդյունավետության գնահատման ցուցիչ: Դատախազության կայքը այն հարթակն է, որի միջոցով մենք ապահովելու ենք դատախազության գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, հանրության հետ երկխոսությունն ու փոխգործակցությունը:      
ԿԱՐԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար